Ճոպանուղիների, ջրային ատրակցիոնների և կարուսելների շահագործման տեխնիկական անվտանգության վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն կա. Դատախազություն

Լուրեր

17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
Բոլորը

Վերջին տարիներին հաճախ են արձանագրվում արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով շահագործելու հետ կապված քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Օրինակ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի հարևանությամբ 2019թ. սեպտեմբերին և «Երազ» այգում 2022թ. ապրիլին արձանագրվել են տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների շահագործման դեպքեր, որոնց հետևանքով 2 քաղաքացի ստացել է առողջության ծանր վնասված, իսկ մեկ քաղաքացի մահացել է: Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Նման դեպքեր արձանագրվել են նաև դրանից առաջ:

Պայմանավորված վերոնշյալով՝ պետության ոչ գույքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների, ջրային ատրակցիոնների և կարուսելների (զվարճահարմարանքներ) շահագործման գործընթացում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանության վիճակը:

ՈՒսումնասիրության ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ 2019-2021թթ. ընթացքում տեսչական մարմնի կողմից ուսումնասիրություններ իրականացվել են միայն 2019թ.՝ ՀՀ տարածքում առկա արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող զվարճահարմարանքների՝ տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանելիության վերաբերյալ: Արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել, իսկ որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ։
Ընդ որում, վերը նշված ուսումնասիրությունները վերաբերել են միայն Երևան քաղաքում և 6 մարզերում (Սյունիք, Կոտայք, Լոռի, Արմավիր, Շիրակ և Արարատ) գործող 14 տնտեսվարող սուբյեկտների կողմից շահագործվող 135 զվարճահարմարանքի: Իսկ ՀՀ մյուս մարզերում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Տավուշ և Արագածոտն) շահագործվող զվարճահարմարանքների վերաբերյալ ուսումնասիրություններ չեն իրականացվել:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը, ինչպես նաև այն, որ հատկապես ամռան ամիսներին քաղաքացիների ժամանցի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, ջրավազաններն ու լողավազանները, որտեղ գործում են միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիներ, ջրային ատրակցիոններ և կարուսելներ (զվարճահարմարանքներ) և դրանք անմիջական կապ ունեն մարդկանց, հատկապես՝ երեխաների կյանքի և առողջության հետ, խնդրի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից գրություն է հասցեագրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին:

Առաջարկվել է, որպեսզի Տեսչական մարմինը հնարավոր սեղմ ժամկետում գործուն միջոցներ ձեռնարկի նշված ոլորտում վերահսկողական, օրենքով սահմանված այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու ուղղությամբ: Օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանելիության վիճակի նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես, պետք է ներառի զվարճահարմարանքների և դրանց սարքավորումների շահագործման կենսական ցիկլերի բոլոր փուլերը՝ ներառյալ նախագծումը, արտադրումն ու շահագործումը, պահպանումը, փոխադրումը, հավաքակցումը, կարգաբերումը, արդիականացումը, նորոգումը, սպասարկումը, օգտահանումը»,- ասված է հաղորդագրությունում։