«Արտասահմանից չէ, բայց եթե մոտակայքում են, թող գան»․ Ռուբինյանը կոչ արեց ընդդիմությանը գալ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

«ԱԺ հանձնաժողովի նիստը սկսելուց իմ առաջին դիտարկումը եղել է այն, թե որտեղ են մեր ընդդիմադիր գործընկերները, կարծում եմ այս երկու նախագծերի քննարկմանը կարևոր էր նրանց մասնակցությունը»,- այս մասին ԱԺ-ում Պաշտպանության մասին նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Մինչև փողոց տեղափոխվելը իրենք հանձնաժողովի նիստում ակտիվ էին այս նախագծերի քննարկման ժամանակ և մի քանի օրինագծերի քննարկմանը պետք է վերադառնային։ Այնուամենայիվ իրենց փնտրտուքով զբաղվելու իմաստ չկա, մենք զբաղվում ենք երկրի անվտանգային խնդիրների լուծման օրակարգ ձևավորելով»,- նշեց պատգամավորը՝

Պատգամավորի գնահատմամբ՝ ԱԺ-ում այսօր քննարկվող նախագծերը դասեր քաղելու օրինագծեր են:

«Իշխան Սաղաթելյանը զորակոչի հետ կապված ինձ անվանեց ծերունի, մի բան էլ կողքից ավելացրեց, ես իրեն չեմ պիտակավորի, բայց ես մի բան կհիշեցնեմ․ երբ 90-ականներին նոր էինք բանակ ձևավորում և մենք բոլորս ծերունի չէինք, ես հիմա էլ ինձ ծերունի չեմ համարում, բանակը կառուցում էինք սովետական մոդելով և այդ մոդելը նույն էր, ինչ հիմա առաջարկում է ՊՆ-ն։ Այնտեղ հակասություն չէր առաջանում ԳՇ պետի և պաշտպանության նախարարի ու տեղակալների միջև։ Եթե հակասություններ առաջանան, դրանք կլուծվեն այլ կարգավորումներով»- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ ներկայացված նախագիծը լուծում է կոռուպցիայի հնարավոր դրսևորումների խնդիրը։ «Զինվորականությունը կզբաղվի զինվորական գործերով, նախարարությունը՝ այդ ամեն ինչի քաղաքական կառավարման ճիշտ օրակարգ ձևավորելով»,- նշեց պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց, և խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց գալ խորհրդարան. «Արտասահմանից չէ, բայց եթե մոտակայքում են, թող գան ԱԺ և քննարկեն «Պաշտպանության մասին օրենքում» փոփոխությունների այս նախագծերը»:

Մանրամասները՝ տեսանյութում: