Գուցե ընդդիմությունը հանձնաժողովո՞ւմ էր ներկա․ տարօրինակ բան է ստացվում․ Ռուբինյանը՝ Գաբրիելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում քննարկվում է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Այս նախագծերը երբ քննարկվում էին ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովում, ընդդիմությունը գուցե այնտե՞ղ էր ներկա»,- դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին՝ հարցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Գաբրիելյանը պատասխանեց, որ ընդդիմությունը ներկա չի եղել տվյալ նախագծերի քննարկմանը. «Ընդդիմությունը հիմա ՊՆ-ի նկատմամբ այլ բողոքներ ունի, կապված այն բանի հետ, որ իրենց համակիրներին հրմա զորահավաքի են հրավիրում: Գուցե դրա համար ներկա չէր»:

«Տարօրինակ բան է ստացվում: Ընդդիմությունը հայտարարում է, որ ԱԺ կգա միայն իրենց օրակարգով: Միակ տրամաբանական եզրահանգումն այն է, որ պաշտպանությունը, զինծառայությունը և զինծառայողի կարգավիճակն իրենց օրակարգի մաս չեն կազմում»,- արձագանքեց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: