ԳՇ-ՊՆ անջրպետը տեսանք, ինչն անընդունելի և կործանարար է երկրի համար․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
Բոլորը

«Զինված ուժերը պետք է ունենան ուղղահայաց կառավարում: Մենք Զինված ուժերում փաստացի ունենք հորիզոնական կառավարում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեցն «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծի այն փոփոխությանը, որի համաձայն՝ ԳՇ պետը կդառնա պաշտպանության առաջին փոխնախարար:

Պատգամավորը վստահություն հայտնեց՝ այս կարգավորումը էականորեն բարձրացնելու է մեր երկրի պաշտպանունակությունը:

«Ե՛վ քառօրյա պատերազմի , և՛ 44–օրյա պատերազմի ժամանակ մենք տեսանք այն անջրպետը, որ կար Գլխավոր շտաբի պետ և Պաշտպանության նախարարություն հարաբերություններում, ինչը կործանարար էր մեր երկրի համար: Հորիզոնական կառավարումն անընդունելի է մեր Զինված ուժերի համար, և ուղղահայաց կառավարման նորմով մենք կարգավորումենր ենք անում, ինչը հնարավորություն կտա հետագայում խնդիրներից խուսափել»,- նշեց պատգամավորը:

Խաչատրյանի խոսքով՝ օրենքի նոր կարգավորումներով Գլխավոր շտաբի լիազորություններից հանվում են նաև կոմերցիոն գործառույթները. «Զինվորականները պետք է զբաղվեն զինվորականությամբ և ոչ կոմերցիոն գործառույթներով ու բիզնեսով, և ոչ էլ քաղաքականությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: