«Ասում ա՝ էդքան փող կյանքումդ ե՞ս տեսել»․ Ֆիրդուսի բնակիչները դժգոհ են օտարման գործընթացից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Երևանի Ֆիրդուսի 50 հասցեի բնակիչ Վազգեն Փխրիկյանն արդեն 20 տարի է՝ սպասում է իր սեփականություն հանդիսացող հողի իրացմանը։ 2000-ականներին այս տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, մի քանի անգամ հատկացվել է տարբեր ընկերությունների, բայց այդպես էլ չի իրացվել։

Կառավարության վերջին որոշումը 2018 թվականին է կայացվել, տարածքը ձեռք բերողներ են ճանաչվել 17 կազմակերպություններ: Նրանց կողմից իրականացվել է օտարման գործընթաց՝ օտարման ենթակա տարածքի մեծ մասի նկատմամբ:

Վազգեն Փխրիկյանին պատկանող մոտ 2000 քմ մակերեսով տարածքը դեռ շարունակում է մնալ չիրացված։ Ասում է՝ վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ նախորդ տարի են իրենց կոնկրետ գումար առաջարկել՝ 1200 դոլար՝ մեկ քմ-ի դիմաց, և իրենք համաձայն չեն։

Տարածքում հիմա մի քանի ընտանիք է ապրում։ 2 քույրերն ու եղբայրը բնակվում են ընտանիքի 12 անդամների հետ։ Այգում էլ հաճախ զբոսաշրջիկների համար անվճար հյուրասիրություն են կազմակերպում։

Արդեն շուրջ մեկ դար Փխրիկյաններին պատկանող հողը փոխանցվել է «Կարս Քոնսթրաքշն» և «Բաբերդ Քոնսթրաքշն» ընկերություններին՝ բազմաֆունկցիանալ շենքեր կառուցելու նպատակով, տարածքի մոտ 40 %-ն էլ պետք է զբաղեցնի ներթաղային ճանապարհը։ Իրացման ժամկետը լրանում է մինչև տարեվերջ, սակայն համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։ Տարածքը ձեռք բերած ընկերությունների հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ սեփականությունը կարող է օտարվել` ձեռք բերողի և օտարման ենթակա սեփականության տիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը: Անհամաձայնության դեպքում օտարված անշարժ գույքի սեփականատերը կարող է դիմել ցանկացած փորձագիտական կենտրոն՝ անշարժ գույքի վերաբերյալ համապատասխան փորձաքննություն իրականացնելու համար:

Եթե օտարման պայմանագրի նախագիծը սեփականատիրոջն ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռք բերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ՝ այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը: Եթե յոթ օրվա ընթացքում կրկին չի կնքվում պայմանագիրը կամ սեփականությունը չի օտարվում, ապա ձեռք բերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը։ Դատարան արդեն հայց ներկայացվել է, սակայն դատական նիստ դեռ չի նշանակվել։ Գործի հետագա ընթացքը կլուծվի դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան