Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Չեռնոգորիայի հավաքականի հետ գոլազուրկ ոչ-ոքին Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում:

«Ես շատ հպարտ եմ իմ տղեքով, իրենց ցավը տանեմ։ Մենակ ես գիտեմ՝ ինչպես է  թիմը վնասվածքներով ու տանջվելով չորրորդ խաղին մոտեցել, և մենք շատ բան ապացուցեցինք։ Տղերք կային, որ ցավերով խաղից առաջ մոտենում էին ինձ ու ասում՝ մենք պատրաստ ենք։ Առաջինը՝ մեր թիմի ավագը, արդեն չորրորդ խաղն է՝ ցավերով խաղում է։ Այ դա է լիդերը ու ավագը։ Հալալ է մեր տղերքին։ Կարգապահություն, նվիրվածություն, բնավորություն՝ էն ամենը, որ ես ուզում էի տեսնել հավաքականից, տեսա։

Շնորհակալ եմ մեր երկրպագուներին, որ դժվար, երկար ճանապարհ են անցել ու կանգնած էին մեր կողքին։ Այս թիմն ապագա ունի, այս թիմը լավն է, երիտասարդ է։ Պետք է բոլորս հավատանք մեր թիմին ու միասին շարժվենք առաջ»,- նշել է մարզիչը:

Չորրորդ տուրից հետո C Լիգայի երկրորդ խմբի առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը՝ 7, Հայաստանը` 4, իսկ Լատվիան` 1: Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է խմբում առաջին տեղը գրավելու շանսերը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ ընդունելով Կիպրոսի հավաքականին։ Երեք օր անց էլ կկայանա Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղը Լատվիայի հավաքականի դեմ: