Վանում թուրք ժանդարմները կրակ են բացել փախստականներին տեղափոխող միկրոավտոբուսի վրա․ տուժածներ կան

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Թուրքիայի և Իրանի սահմանի մոտ՝ Վան նահանգում թուրք ոստիկանները կրակ են բացել փախստականների տեղափոխող միկրոավտոբուսի ուղղությամբ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Միջադեպի հետևանքով մեկ փախստական սպանվել է, ևս 12-ը՝ վիրավորվել։ Ականատեսները պատմել են, որ մահացածը չորս տարեկան երեխա է։ Որոշ լրատվականներ էլ հայտնում են, որ սպանվել է 3 փախստական։

Վանի նահանգապետարանը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ ժանդարմերիան կրակ է բացել մեքենայի անվադողերի վրա, քանի որ վարորդը «չի ենթարկվել կանգառի զգուշացումներին»։ Նշվում է, որ միկրոավտոբուսի վարորդը հրաժարվել է կանգ առնել և «քշել է ժանդարմերիայի անձնակազմի վրա»։

Դեպքի ականատեսները պատմել են, որ միկրոավտոբուսի ուղղությամբ արձակվել է 40-50 կրակոց։

«Բացի մահացածից՝ ևս երկու հոգի շատ ծանր վիճակում է։ Ոմանց վիրավորել են ուսից, ոմանց՝ ոտքից»,- պատմել է տեղաբնակներից մեկը։

Միջադեպի մասին խոսել է նաև քաղաքապետ Քեմալ Թոսունը՝ ասելով. «Մեկ մարդ մահացել է, 12-ը՝ վիրավորվել։ Չորս մարդ ծանր վնասվածքներ է ստացել։ Ընդհանուր առմամբ, միկրոավտոբուսում եղել է 52 մարդ։ 22 մարդ փախել է. Ժանդարմերիան երկու անգամ կրակ է բացել․ առաջին փուլում արձակվել է 40-50 կրակոց, նույնքան կրակոցներ են եղել երկրորդ փուլում»։

Էմմա Չոբանյան