Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Վայոց ձորի Խաչիկ գյուղի ուղղությամբ

Լուրեր

12.05.2025 | 22:30
Փաշինյանն ասաց՝ ԵՄ ենք գնում և ՌԴ-ից կախվածությունը մեծացրեց․ Արամայիս Աղաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2025 | 22:23
Բաքվում շինծու գործերով նիստում մի շարք «տուժողներ» իբր Քարվաճառուն հայկական ուժերի «հանցանքների» մասին ցուցմունքներ են տվել
12.05.2025 | 22:17
Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը
12.05.2025 | 21:58
Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը
12.05.2025 | 21:42
ՀՀ ԲՏԱ նախարարը ԵՄ դեսպանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»
12.05.2025 | 21:27
Ադրբեջանում Իսրայելի դեսպանն առաջիկա ամիսներին կավարտի պաշտոնավարումը Բաքվում
12.05.2025 | 21:13
Առաջնային սպասարկման գերազանցության ծրագիր․ վերապատրաստման դասընթաց՝ Ամերիաբանկի աշխատակիցների համար
12.05.2025 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Կառավարությունը ձախողե՞լ է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության կատարումը
12.05.2025 | 20:48
Թրամփը կարծում է` ՌԴ-ն կհամաձայնվի հրադադարի․ նա «մտածում է» Ստամբուլում կայանալիք խաղաղության բանակցություններին մասնակցելու մասին
12.05.2025 | 20:45
Մաքուր օդը շքեղությո՞ւն է Երևանում․ փոշին 3.9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2025 | 20:39
«Ի՞նչ է նշանակում՝ նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարվել է»․ Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատավորի հարցը՝ պաշտպանին
12.05.2025 | 20:27
ՀՀ գլխավոր դատախազությունը դեմ է Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն․ դիմել են վճռաբեկ
12.05.2025 | 20:12
Իրանը պատրաստվում է Պուտինի այցին Թեհրան
12.05.2025 | 20:00
Ալեն Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում տվեց՝ Քոչարյանը «ռուսական շպիոն է»․ իսկ ո՞րն է հետևանքը․ Առնոլդ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2025 | 19:48
Ինչ տվեց Փաշինյանի այցը Մոսկվա․ ՀՀ վարչապետը չի հանդիպել որևէ ղեկավարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրակ է բացել Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ։ Ինչպես Factor․am-ին տեղեկացրեց գյուղի բնակիչներից մեկը, կրակոցները բավականին երկար են եղել և դադարել են միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո։

Ըստ մեր զրուցակցի՝ կրակոցներն ուղղված են եղել դեպի գյուղի մերձակա ճանապարհին շինաշխատանքներ իրականացնողները։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել, վնասվել է համայնքապետ Հովիկ Սմբատյանի ծառայողական Նիվա մակնիշի ավտոմեքենան։ Համայնքապետը հրաժարվեց մեզ մեկնաբանություն տալ՝ հորդորելով դիմել ՊՆ։

Պաշտպանական գերատեսչությունից հայտնեցին, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն միջադեպի առնչությամբ։