Քրգործերով անցնող համայնքապետը՝ Անիի ՏԻՄ ընտրությունների թեկնածո՞ւ

Լուրեր

15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
Բոլորը

Շիրակի մարզի 17 բնակավայր ունեցող Անի խոշորացված համայնքում սեպտեմբերին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Մասնակցության մասին արդեն պաշտոնապես հայտարարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը Անի խոշորացված համայնքում կգլխավորի Արման Սարիբեկյանը»,-նշված է իշխող կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Արման Սարիբեկյանը «Հայփոստի» Մարալիկի, Արթիկի և Ախուրյանի պատասխանատուն է։

Մասնակցություն ցանկություն է հայտնել նաև գործող համայնքապետը՝ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը․ 2018 թվականի սեպտեմբերից սկսած նրա հեռացման պահանջով շուրջ 2 տարի շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, բնակիչներից շատերը նրան մեղադրում էին կոռումպացված լինելու մեջ։ Նրանք կողպել էին համայնքապետարանի դռները՝ երկու տարի շարունակ չթույլատրելով Արտակ Գևորգյանի աշխատակազմին գործունեություն ծավալելու Մարալիկի հրապարակում գտնվող համայնքապետարանի շենքում։ Խոշոր չափերի գումար հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով ՀՀ քննչական կոմիտեում Արտակ Գևորգյանի նկատմամբ գործ կա հարուցված, սակայն նա պաշտոնավարում է մինչև օրս։

Արտակ Գևորգյանի առաջադրվելու ցանկության մասին մեզ տեղեկացրին Անի համայնքից, նրա հետ անձամբ այս թեմայի շուրջ զրուցել չհաջողվեց, համայնքապետը տևական ժամանակ է՝ հեռախոսազանգերի չի պատասխանում։

Արդյո՞ք ՀՀԿ-ն կառաջադրի նրա թեկնածությունը Անիի համայնքապետի պաշտոնում։ ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակից մեզ փոխանցեցին, որ դեռ քաղաքական որոշում չունեն ընտրություններին մասնակցության վերաբերյալ։

ՀՅԴ-ն էլ թեև դեռ վերջնական որոշում չունի, սակայն այս պահի դրությամբ մտադիր է մասնակցել Անիի ՏԻՄ ընտրություններին․ այս մասին մեզ հայտնեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանը։

Արմիկ Մովսիսյան