«Ուրախացա, որ որդուս մարմինը գտա». վիրավոր Հենրիկին Սիսիանի հոսպիտալից նորից ճակատ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Տիկին Համեստն ամեն անգամ խնամքով լվանում, արդուկում է որդու՝ Հենրիկ Էլոյանի զինվորական համազգեստը։ Տանն ամեն ինչ Հենրիկին է հիշեցնում․ ամեն անկյունում նրա լուսանկարներն են, մեդալները, իրերը։  Ծառայության 1 տարին լրացել էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 7-ին Հորադիզի շրջանում հակագրոհի ընթացքում վիրավորվել էր, բայց ընտանիքին հանգստացրել՝ ասելով, թե ամեն ինչ կարգին է։

Խնձորեսկի հոսպիտալ տեղափոխելուց հետո մայրն իմացել է, որ տղայի ողնաշարից մեկ բեկոր չի հեռացվել․ պետք է վիրահատեն։ Այստեղից Հենրիկին Սիսիանի հոսպիտալ են տեղափոխել, որտեղից էլ մայրը մեկ շաբաթով տուն է բերել տղային։ Հարազատները համոզել են, որ հետ կանգնի կրկին սահման մեկնելու մտքից, բայց Հենրիկը հաստատ որոշել էր զինակից ընկերներին մենակ չթողնել մարտի դաշտում։

Ըստ տիկին Համեստի՝ Սիսիանի հոսպիտալից, առանց դուրս գրելու, Հենրիկին ուղարկել են սահման՝ բեկորը ողնաշարի մեջ։

Արդեն դեկտեմբերին տիկին Համեստը Սիսիանի հոսպիտալից կարողացել է վերցնել Հենրիկի բուժման թղթերը, որտեղ գրված է, թե տղային վիրահատել են և ծառայության ուղարկել ապաքինված։ Մայրը պնդում է՝ չէին կարող մեկ օրվա ընթացքում վիրահատել ու հաջորդ օրն ուղարկել սահման։

Տիկին Համեստն ասում է՝ որդու զոհվելու օրը զգում էր, որ ինչ-որ վատ բան է լինելու։ Միայն շաբաթներ անց են իմացել, որ Հենրիկը զոհվել է հենց այդ օրը՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

Ասում է՝ Հենրիկը ծառայության ընթացքում ոչնչից չի դժգոհել, բայց տիկին Համեստն է դժգոհ հրամանատար Արո Հարինյանի վերաբերմունքից:

Ծնողները Հենրիկի մարմինը գտել են միայն 68 օր անց։

«Տենց մորգ չկա, որ ինձ չճանաչեն, ուրախացել էի, որ երեխուս մարմինը գտել էի»,- ասում է տիկին Համեստը:

Հենրիկն Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։  Ո՞ւմ են պետք այս շքանշանները, որ Հենրիկն այլևս չկա՝ հարցնում է տիկին Համեստը։ Հիմա ամեն օր Եռաբլուր է գնում, ասում է՝ գոնե այնտեղ կարողանում է ստանալ բոլոր ինչուների պատասխանները։

Մանրամասները` տեսանյութում

Արփի Հակոբյան