Գրադարանը հացի խանութի չափ մոտ պետք է լինի․ սա սոցիալական անարդարություն չի՞․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակը քննարկում են կազմակերպել՝ «Կրթության ոլորտում սոցիալական արդարության վերականգնումը, կրթության հասանելիության և որակի ապահովումը» թեմայով։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը քննարկման ընթացքում  անդրադարձավ գրադարանների ֆինանսավորման խնդրին՝ նշելով. «Ունենք 10 մարզային գրադարան, որոնք ֆինանսավորվում են ընդամենը 40 գիրք գնելու համար, մյուս գրադարանները չեն ֆինանսավորվում: Հայաստանում ամեն տարի լույս է տեսնում մոտ 2 հազար հայերեն գիրք, բայց գրադարանները չեն ֆինանսավորվում նոր լույս տեսած գրքերը գնելու համար:

Դպրոցական գրադարանները 1998-ից հետո չեն համալրվել, եթե նվեր չեն ստացել: Դպրոցական գրադարանը դպրոցական դասագրքի պահեստ է դարձել: Պետք է վերանայել՝ դպրոցում ինչ գիրք պետք է լինի, ինչ չլինի»:

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ուսուցիչների ու դասախոսների մի մասը խոչընդոտ են հանդիսանում գիտելիքի աղբյուրի և աշակերտի ու ուսանողի միջև: Նրա կարծիքով՝ գրադարանները հնարավորություն կտային այդ խոչընդոտը վերացնել: «Գրադարանը պետք է լինի հացի խանութի չափ մոտ, սակայն այդպես չէ, սա սոցիալական անարդարություն չէ՞»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ 2030թ. ԿԳՄՍՆ ռազմավարության մեջ «գիրք» և «գրադարան» բառերը  բացակայում են:

Մանրամասները՝ տեսանյութում: