Թեհրանում Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բայրամովի հետ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Թեհրան-Բաքու կապերի և համագործակցության զարգացումը, երկրների տարածքային ամբողջականության պահպանումը։ Նշելով, որ իրենց հանդիպման ընթացքում ընդգծված մեկ այլ թեմա է եղել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ հակամարտության սկզբից Իրանը հայտարարել է ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու պատրաստակամության մասին։

«Մենք պատրաստ ենք, որ մնացած հարցերը լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա, երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,- հավելել է նա։

Խոսելով տարածաշրջանային ձևաչափերի կարևորության մասին՝ Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ նախորդ շաբաթ իր՝ Անկարա կատարած այցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ պայմանավորվել են եռակողմ հանդիպում անցկացնել Թեհրանում՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։

Աբդոլլահիանը նաև ասել է, որ այսօր ավելի ուշ իրանական և ադրբեջանական կողմերի միջև կքննարկվի Ադրբեջանի նախագահի Իրան այցը։

Բայրամովը հանդիպելու է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։

Էմմա Չոբանյան