ԱՄՆ-ը և Ռուսաստանն իրավունք չունեն Թուրքիային որևէ բան ասելու․ Չավուշօղուն՝ Սիրիայում նոր ռազմական գործողության մասին

Լուրեր

08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում Անկարայի նոր ռազմական գործողության իրականացմանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա, մասնավորապես, նշել է, որ Թուրքիան ինքնուրույն է որոշում՝ ինչ անել։

«Թուրքիան ինքն է լուծում խնդիրները, որոնք գալիս են սիրիական տարածքից։ Վտանգի առկայության դեպքում մեր երկիրը չի նայելու մյուսներին, այլ վերացնելու է այն»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը իրավունք չունեն Թուրքիային ասելու՝ ինչ անել։

«Մենք բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունը YPG-ին ԱՄՆ-ի օգնության մասով։ Ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը, ապա կապ չունի, թե ով ինչ է ասում։ Թուրքիան անում է այն, ինչ անհրաժեշտ է միջազգային իրավունքի շրջանակում։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրավունք չունեն որևէ բան ասելու։ Թող նրանք նախ իրենց խոսքը պահեն։ Հեռացրե՛ք ահաբեկիչներին այստեղից։ ԱՄՆ-ը խոստացել է մաքրել այդ տարածքները։ Նաև Ռուսաստանի ոչ բոլոր քայլերն են գոհացնում Թուրքիային։ Մեր դիրքորոշումը Սիրիայի հարցում շատ հստակ է»,- ասել է Չավուշօղլուն։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն իրականացնելու ծրագրերի մասին։ Օրերս էլ նա հայտնել էր, որ հարձակումը կարող է հանկարծակի տեղի ունենալ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն տարբեր հայտարարություններով Թուրքիային կոչ են արել զերծ մնալ Սիրիայում նոր գործողությունից։

Էմմա Չոբանյան