ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են․ նա իր գործունեությունը կշարունակի Վճռաբեկ դատարանում

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացնում են, որ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվել են։

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի կողմից 2022 թվականի հուլիսի 4-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդմնակալության արարողությունը։