Հուսալի և որակյալ լրատվամիջոց կառուցելու ուղին․ մեկնարկել է Մեդիա կառավարման առցանց դպրոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ կառուցելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն ընտրվեց ու անմիջապես գործի վերածվեց։ Հայաստանում մեկնարկեց ուսումնական նոր ծրագիր՝ Մեդիա կառավարման առցանց դպրոցը, որ նպատակ ուներ օգնել Հայաստանում լրատվամիջոցների զարգացմանը։

Դպրոցը նախատեսված է լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, կոմերցիոն և բիզնեսի զարգացման բաժինների պատասխանատուների, կառավարման գործում ընդգրկված մասնագետների, նաև մեդիայի կառավարման խնդիրներով հետաքրքրված ուսանողների համար։

Մեդիա կառավարման առցանց դպրոցի նախագիծը, որն իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Դոյչե Վելլե Ակադեմիայի նախաձեռնությամբ ու Եվրամիության ֆինանսավորմամբ, հնարավորություն կտա լրատվամիջոցների ներկայացուցիչներին հմտանալ առաջխաղացման ռազմավարության, մարքեթինգի, նախագծերի ստեղծման, ռեսուրսների և ֆինանսների կառավարման ոլորտներում, որոնք կարևոր են ինչպես մեդիա բիզնեսի ընթացիկ պլանավորման, այնպես էլ թվային միջավայրի փոփոխություններին արձագանքելու համար։

Արդեն մեկնարկած առաջին դպրոցում ընդգրկված են մեդիայի ներկայացուցիչներ Երևանից ու մարզերից, նրանց դասավանդում են Դոյչե Վելլե Ակադեմիայի օնլայն ուսուցման մեթոդաբանությամբ վերապատրաստում անցած տեղացի մասնագետները։ Դասընթացի առաջին փուլի մասնակիցները դպրոցի արդյունավետությունն արդեն իսկ գնահատում են։

Մինչ հաջորդ տարվա գարուն մեդիա կառավարման 3 առցանց դպրոց կլինի, յուրաքանչյուրը՝ 20-ական մասնակցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան