Ֆինլանդիան հայտարարել է, որ իր քաղաքացիներին չի արտահանձնի այլ երկրներին

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրը որևէ պարագայում իր քաղաքացիներին այլ երկրներին չի արտահանձնելու։ Այս մասին նա ասել է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ֆինլանդիայի պարտավորությունների համաձայն՝ Հելսինկին չի կարող իր քաղաքացիներին այլ երկրներին արտահանձնել, որտեղ նրանց սպառնում է մահապատիժ կամ խոշտանգումներ»,- ասել է Հաավիստոն՝ հավելելով․ «Ինչ վերաբերվում է արտահանձնմանը, ապա պահանջվում է, որ անձը մեղադրվի Ֆինլանդիայում ահաբեկչություն կատարելու կամ այն իրականացնել պատրաստվելու համար»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը  հայտարարել էր, որ Անկարան Շվեդիայից ու Ֆինլանդիայից սպասում է 33 անձի՝ «ահաբեկչության մեկ կասկածվող քրդերի և գյուլենականների արտահանձնմանը», որոնց հարցով վաղուց է դիմել այդ երկրներին։

Հավելենք, որ Թուրքիան հանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու վետոն, երեք երկրները նաև հուշագիր են ստորագրել։

Էմմա Չոբանյան