Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ

Լուրեր

18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Ռուբեն Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
Բոլորը

Մայիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի  և Իրանի նախագահների հետ. տեղեկացնում է ermenihaber-ը:

Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ  քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահի վերջին աղմկահարույց որոշումը, որով պաշտոնական Վաշինգտոնը պատրաստվում է  դուրս գալ Իրանի հետ միջուկային հարցերի շուրջ համաձայնագրից։

Երկու նախագահները մտահոգություն են հայտնել Սիրիայում  աճող լարվածության կապակցությամբ:

Էրդողանը և Պուտինը նշել են, որ ԱՄՆ-ի նախագահի որոշումը «սխալ է»։

Նույն օրը Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Օրակարգային հարցը եղել է Թրամփի որոշումը։  Վերջինս արարքը քննադատվել է թե Էրդողանի և թե Ռուհանիի կողմից։ Երկու նախագահները նաև քննարկել են թուրք-իրանական տնտեսական հարաբերությունները։

Վերոնշյալ համաձայնագրից դուրս գալով` Վաշինգտոնը փաստացի սպառնում է վերականգնել Իրանի նկատմամբ տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցները։