Կներդրվի հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հունիսի 29-ին նախաձեռնել էր հանդիպում՝ քննարկելու Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի ներդրմանն առնչվող հարցեր․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

«Քննարկմանը մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների, ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:

Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Նա իր խոսքում կարևորել է նմանատիպ քննարկումների անցկացումը ՀՀ պետական ծառայությունների թվայնացման գործընթացներում: Նախարարի տեղակալը խոսել է նաև նախարարության կողմից մշակված թվայնացման ստանդարտների մասին, ընդգծել նոր համակարգն այդ ստանդարտներին համապատասխանեցնելու կարևորությունը:

Դավիթ Սահակյանը հույս է հայտնել, որ ակտիվ ու արդյունավետ քննարկման արդյունքում վեր կհանվեն բոլոր այն խնդիրները, որոնք շտկելու դեպքում կստեղծվի հայտարարագրերի գրանցման և վերլուծության գործընթացն էապես հեշտացնող, միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նա իր խոսքում կարևորել է պետական մարմինների հետ ակտիվ համագործացկությունը, շնորհակալություն հայտնել ծրագրի գործընկերներին, փորձագիտական խմբին։ Հայկուհի Հարությունյանն ընդգծել է, որ այս քննարկումը կնպաստի, որպեսզի Հայաստանում հայտարարագրման էլեկտրոնային համակարգն առավել կատարյալ, արդյունավետ և օգտակար լինի:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցիչ, փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանն ողջունել է ներկաներին, նշել, որ վերջերս շատ է խոսվում Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի դինամիկ աճի և զարգացման ներուժի մասին, բայց նաև մատնանշել, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի ստեղծած պրոդուկտները, գիտելիքը, կարողությունները ոչ բավարար չափով են սպասարկում Հայաստանի տնտեսությունը և պետական կառավարման համակարգը։ Նա նաև հույս է հայտնել, որ մասնավոր հատվածի կարողությունները, ինովացիոն ներուժը և պետության կարիքներն ու պահանջները՝ ինչ֊որ մի կետում կհատվեն։

Հանդիպման ընթացքում ԿԿՀ ներկայացուցիչները բարձրաձայնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվող հայտարարագրման նոր էլեկտրոնայի համակարգի կարիքների և ֆունկցիոնալության մասին, ներկայացվել է միջազգային փորձագետի կողմից նոր ներդրվող էլեկտրոնային համակարգի ճարտարապետության և ֆունկցիոնալ նկարագիրը, ինչպես նաև քննարկվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի փոխգործելիության հարթակը:

Հանդիպման 2-րդ հատվածում տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ գոյություն ունեցող էլեկտրոնային համակարգերի, դրանց կառուցվածքի ճարտարապետության, տվյալների որակի, փոխգործելիության և անվտանգության հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։