Սաբոտաժի մեխանիզմ է ուշացած արդարադատությունը․ ներքին գործընթացներ են տեղի ունենում․ Արսենյանը՝ Վարդապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձավ երկրի ներսում խաղաղության օրակարգի կարևորությանը՝ այն համարելով գերնպատակ, որին պետք է ձգտել: «Այդ խնդրի իրականացման ճանապարհին մենք ունենք կատաղի դիմադրություն երկրի ներսում»,- նշեց Արսենյանը:

Անդրադառնալով դատախազության գործունեությանը՝ պատգամավորը նշեց, որ իր դիտարկմամբ՝ միշտ դատախազությունը ներկայացվել է որպես պետական շահերի պաշտպան:

«Մինչդեռ եթե դատախազը հանդես գա որպես հասարակության շահերի պաշտպան, բոլորը կշահեն դրանից: Դատախազությունը պետք է կանգնի մարդու կողքին. պետք է հասկանանք, որ այն մարդու համար պայքարող համակարգ է, և դա ավելի մեծ արդյունք կտա»,- կարծիք հայտնեց Արսենյանը:

Անդրադառնալով հովանավորչության խնդրին՝ պատգամավորը նշեց, որ, լինելով ոչ իրավաբան, հետևելով մի քանի դատական գործերի, նկատել է՝ «ականջներից քաշած» մեղադրանք է սարքած:

Անդրադառնալով ուշացած արդարադատության խնդրին, Արսենյանը որակեց որպես ներքին սաբոտաժ. «Այդ մեխանիզմով էլ են անում գործողություններ, որոնք բերում են հասարակության շահերից չբխող արդյունքների: Ուշացած արդարադատությունը սաբոտաժի մեխանիզմ է, որը, իմ կարծիքով, բարեհաջող կիրառվեց վերջին տարիներին դատախազության կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում: