Չեմ վախենում․ կշռադատված որոշում եմ կայացրել․ Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ցանկացած խնդրի լուծման և առաջընթաց պահահովելու համար նախևառաջ անհրաժեշտ է առերեսվել և՛ ներկայի, և՛ անցյալի հետ:

«Ցավոք դատախազությունում ունենք «կմախքներ» պահարաններում, որոնք որոշակիորեն ստվերում են նաև նոր դատախազության իմիջը»,- ասաց պատգամավորը:

Դիմելով գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին, Վարդանյանը հարցրեց. «Դուք կաշկանդվածություն ունե՞ք՝ առերեսվելու անցյալի հետ, վեր հանելու բոլոր կմախքները և վերացնելու բացասական ընկալումները, որոնք առկա են եղել դատախազությունում, և դրանով հանդերձ, գնալ առաջ՝ կառուցելով նոր դատախազություն նոր Հայաստանի համար»:

Վարդապետյանը պատասխանեց, որ չի վախենում. «Չեմ վախենում, քանի որ կշռադատված որոշում եմ կայացրել և ուզում եմ իմ գիտելիքները ծառայեցնել: Սա հանցավոր ինքնավստահության դրսևորում չէ, այլ պատասխանատվություն է, որը ստանձնում եմ գիտակցաբար:

Ցանկացած դեստրուկտիվ մոտեցման դեմ եմ… Եթե խոսում ենք «կմախքներ» մաքրելու, կառուցվածքային փոփոխությունների ու առաջնահերթություններ դնելու մասին, ապա դա պետք է դրանք լինեն շատ հստակ ու կանխատեսելի՝ ստվերայն քննարկումների բացակայությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: