Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Հասարակություն
29.06.2022 | 15:39Հունիսի 23-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները քաղաքի անշարժ պահակետերից մեկում ստուգել են Աչաջուր գյուղի 33-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Վարորդը բեռի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։
Նա, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։