Հանրային հնչեղություն ունեցող գործերն ուսումնասիրելո՞ւ եք. Վիլեն Գաբրիելյանը` դատախազի թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Խորհրդարանում շարունակում է քննարկվել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, դիմելով գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց՝ որպես գլխավոր դատախազ՝ նրա համար հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի հիմքերը արժանանալո՞ւ են ուսումնասիրման, անհրաժեշտության դեպքում՝ նաև վերանայման։

Աննա Վարդապետյանն արձագանքեց՝ նշելով, որ իր կարծիքով՝ հանրային հնչեղություն ունեցող գործեր չկան, կան գործեր, որոնք ունեն հանրային հետաքրքրություն։

«Կարծում եմ՝ հանրային հետաքրքրություն ունեցող գործերի պակաս չունենք։ Գլխավոր դատախազը չունի վարույթներ, գլխավոր դատախազի գործառույթն առավելապես կազմակեպական է, բայց նաև, իմ մասնագիտական հետաքրքրությունները հաշվի առնելով, այո՛, նախաձեռնելու եմ իրավական քննարկումներ, պահանջելու եմ ու խնդրելու եմ:

Եթե փաստագրվեն օրինականության խախտումներ, դրանք անհետևանք չեն մնալու, որովհետև թիրախային հետևողական մոտեցումը օրինականության խախտման նկատմամբ ճիշտ ազդակ է համակարգին, թե ինչ է ակնկալվում համակարգից»,- նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ եղել են իրավիճակներ, երբ օրինականությունը ստուգելու արդյունքում դատախազությունը որոշակի խնդիրներ է արձանագրել հսկող դատախազի աշխատանքում և դա ճիշտ ազդակ է:

«Եթե օրինականությունը խախտվի, օրինականության խախտման վրա աչք չի փակվելու»,- վստահեցրեց Վարդապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: