Երիտասարդ եք, փորձի պակասը կա․ հաշվարկե՞լ եք դժվարությունները․ Բագրատյանը՝ Վարդապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը:

«Դուք համաձայնվել եք ստանձնել բարձր պատասխանատվություն: Երիտասարդ եք, փորձի պակասը կա․ հաշվարկե՞լ եք դժվարությունները»,- դիմելով  Աննա Վարդապետյանին հետաքրքրվեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Ձեր ընտրվելուց հետո հնարավո՞ր է իրականացնել բարեփոխումներ, որոնց արդյունքում, օրինակ, ուշացած արդարադատություն չի իրականացվի, չէ որ կադրային բազան մնացել է նույնը, և հատկապես միջին օղակներում որոշում կայացնելու կարողություն չունեն»,- նշեց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե ինչպես է հնարավոր կյանքի կոչել պատկերացուները, եթե համակարգը տասնյակ տարիներ շարունակ աշխատել է նույն սկզբունքներով:

«Կամքի և ուղղահայաց հարաբերությունների մասին էի խոսում, ի պատասխան Ձեր հարցի՝ կավելացնեմ հետևողականությունը: Ես չեմ գնում պաշտոն զբաղեցնելու, ինձ համար հստակ չափանիշ կա՝ հետևողականություն և հստակ դրված պահանջներ, եթե ուղղահայաց համակարգի մեջ սա ապահովում ես և չես խախտում, եթե բացառում ես օրենքից շրջանցումներն ու արտոնությունները, ցանկացած համակարգ ինքն է արդեն ձգտում այդ մեխանիզմներով աշխատել»,- նշեց Վարդապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: