Հետագայում գուցե քննարկենք դատախազական և նախաքննական մեկ մարմին ստեղծելու հարցը․ Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.06.2022 | 11:56ՀՀ Ազգային ժողովը ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը:
Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն ԱԺ-ում իր ելույթում խոսեց մինչդատական վարույթում առկա խնդիրների մասին՝ ընդգծելով, որ իր բարձրաձայնած յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ ունի լուծման մեխանիզմներ:
«Հետագայում գուցե քննարկենք դատախազական և նախաքննական մեկ մարմին ստեղծելու հարցը,- ընդգծեց Աննա Վարդապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: