Վարդապետյանն աշխատում է 24/7 ռեժիմով․ Վարդանյանը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովը  ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուին Աննա Վարդապետյանին, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնականն է:

Թեկնածուի կենսագրությունը ներկայացնելուց հետո պատգամավորը նշեց. «Իմ կարծիքով՝ տիկին Վարդապետյանի մասնագիտական բարձր որակներն ամրանում են նաև այն բարձր բարոյական հատկանիշներով ու մարդկային որակներով, որոնք անհրաժեշտ են նշված պաշտոնում համապատասխան ձեռքբերումներ ունենալու համար։

Վարդանյանի խոսքով՝ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ գլխավոր դատախազի պաշտոնին հավակնում է կին թեկնածուն և ես մտածում եմ, որ դատախազության նոր կերպարը (դատախազություն, որը նախևառաջ կոչված է ապահովել իրավունքների վերականգնումը և պահանջել արդար դատի իրականացում) հենց կարող է մարմնավորել տիկին Վարդապետյանը:

«Աննա Վարդապետյանի սկզբունքայնությունը, նվիրվածությունը, արժեքային մոտեցումը՝ թե՛ ժողովրդավարության, թե՛ իրավունքի գերակայության պահպանման նկատմամաբ, որևիցե  պարագայում, որևիցե մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել։

Այն մասնագիտական որակները, հատկապես քրեաիրավական ոլորտում, որոնցով օժտված է թեկնածուն՝ թույլ է տալու վերջինիս ոչ միայն ապահովել դատախազության առօրյա գործունեությունն ու այն անհրաժեշտ բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարին համահունչ դատախազական վերահսկողության համակարգ ունենալու և, ըստ էության, արդարադատության ոլորտին մեծ, նոր իմպուլս հաղորդելու համար, այլ նաև մեծ նշանակություն է ունենալու ընդհանրապես գուցե նաև գիտակրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ Վարդապետյանն աշխատում է 7/24 սկզբունքով՝ չվախենալով աշխատանքից, պատասխանատվությունից, աշխատանքի ծավալից։

«Տիկին Վարդապետյանը կարող է իր մեջ համատեղել լավագույն պրոֆեսիոնալի, արտակարգ տեսաբանի և գործնական լավագույն հմտություններ ունեցող անձի բոլոր հատկանիշները։ Հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են դատախազական գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։