«Մարդիկ ուզում են վաղն ավելի լավ ապրել․ չի լինելու դա»․ ՀՀԿ խմբակցության պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
Բոլորը

«Հանրապետականը պատրաստ է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ»,- իր անունից ասում է պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Նա հակադարձում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ որի՝ ճգնաժամային է այն վիճակը, որ խորհրդարանական մեծամասնությունն ընդդիմադիր է փոքրամասնության կառավարությանը։ Հանրապետականը, ըստ նրա, չի ուզում լինել անպատասխանատու ընդդիմադիր ուժ, ինչպիսին էր ընդդիմությունը ժամանակին։

«Նույն Նիկոլ Փաշինյանը՝ սրանից երեք ամիս առաջ գնաճի հունվարյան լսումներում պարզապես հայտարարում էր, որ ԵՏՄ անդամակցությունն ուղղակիորեն հանգեցրել է գների սարսափելի աճին։ Այսինքն՝ ամեն ինչ կապում էին ԵՏՄ-ի հետ, էլ չեմ ասում, որ ժամանակին ընդհանրապես դեմ էին դրան։ Թե՛ դրան, թե՛ ՀԱՊԿ-ին։ Հիմա ասում են՝ գիտե՞ք ինչ կա, իրողությունները փոխվել են»,- ասում է ՀՀԿ խմբակցության անդամը։

Պարոն Հարությունյանը հասկանում է, որ իսկապես անհեթեթ է, երբ կառավարությունը խորհրդարանում ունի փոքրաթիվ քաղաքական հենարան։ Նա, սակայն, ակնարկում է, որ արտահերթ ընտրությունների գնալը երաշխիք չէ, որ Փաշինյանն անպայման կվերցնի քաղաքական մեծամասնությունը։

«Համաձայնեք, որ մենք ունեցել ենք դեպքեր, երբ հաշված ամիսների ընթացքում այդ վարկանիշն էական տատանումներ է ապրել»,- նշում է պատգամավորը։

Բացի դրանից, ի՞նչ կարիք կա արտահերթ ընտրությունների, եթե Փաշինյանի մայիսի 8-ի ելույթում հնչած ծրագրային դրույթները նաև Հանրապետականի ծրագրերում կան, մի մասը նույնիսկ արդեն իրագործման մեջ էին։

«Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ, որևէ նոր բան, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսության, թե՛ գործիքակազմով չի ասել»,- ասում է Խոսրով Հարությունյանը։

«Ոչ ոք պատրաստ չէ արտահերթ ընտրությունների,- չի թաքցնում Հայաստանի նախկին վարչապետը։ Նա Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս չշտապել․- Նույն «Ելք» խմբակցությունն էլ պատրաստ չէ ընտրությունների»։

Քաղաքական գործիչը հստակ հասկացնում է, որ Հանրապետականը մտադիր է կողմ քվեարկել Փաշինյանի կառավարության ծրագրին, թեպետ Խոսրով Հարությունյանին հայտնի է, թե ինչքան դժվար է լինելու փողոց դուրս եկած մարդկանց սպասելիքներն արդարացնել։

«Ճնշող մեծամասնությունն ասում ա աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների բարձրացում։ Մարդիկ ուզում են վաղն ավելի լավ ապրել։ Չի լինելու դա։ Ոչ թե ես չեմ ցանկանում»,- զգուշացնում է Խոսրով Հարությունյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայն է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն, գործող խորհրդարանն այլևս ոչ մի կապ չունի փողոցի հետ։ Սակայն տիկին Զոհրաբյանի կարծիքով հեշտ չի լինելու լուծարել այս խորհրդարանը։

«Ես հասկանում եմ, որ խորհրդարանը լուծարելու էնպիսի բարդ, խճճված մեխանիզմներ են ամրագրել Սահմանադրության երկու հայրերը՝ հարմարեցնելով Հանրապետական կուսակցության լիդերի ճաշակին։ Տարբերակը մեկն է՝ կամ խորհրդարանը չի հաստատում կառավարության ծրագիրը, որը քիչ հավանական եմ համարում, մյուս տարբերակը՝ այլևս մեկ տարվա ընթացքում, եթե ծրագիրը հաստատվում է, անվստահություն հայտնելու մեխանիզմ չկա, բացառությամբ այն դեպքի, եթե վարչապետն ինքը ներկայացնի հրաժարական, որը ևս բավականին ռիսկային պրոցես է, որ հրաժարականից հետո երկու անգամ եթե չի ընտրվում նոր վարչապետ, այդ դեպքում խորհրդարանը լուծարվում է։ Սա ևս ռիսկային է, որովհետև հրաժարական ներկայացնող վարչապետը մտավախություն ունի, որ մեծամասնությունը կարող է առաջադրել իր թեկնածուին»,- ասում է ծառուկյանական պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ ինչ-որ պահից ստեղծվի սահմանադրական ճգնաժամ։ Ըստ նրա, քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ ժամանակ ձգելը որևէ մեկի շահերից չի բխում։ Պատգամավորն, իհարկե, չի բացառում, որ իրավիճակը հանգուցալուծվի ՀՀԿ խմբակցության պառակտումով։

«Չեմ բացառում նաև, որ մենք առաջիկայում կտեսնենք, թե ինչպես Հանրապետական կերակրատաշտին հնարավորինս մոտ տարբերակ ընտրած քաղաքական դեմքեր կհայտնվեն բացարձակապես այլ ճամբարում»,-կանխատեսում է տիկին Զոհրաբյանը։

 

Մհեր Արշակյան