Ի՞նչն է Փաշինյանին խանգարում ասել՝ ԼՂ-ի կարգավիճակի նշաձողի հետ գործ չունեմ, քննարկեք Արցախի հետ․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն է

 -Պարո՛ն Բաղդասարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի զգալի մասը նվիրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանն ու ապագա հնարավոր գործընթացներին։ Վարչապետն ասաց՝ աշխարհում չկա մի պետություն, որը միանշանակ պնդի, որ իր անվտանգությունը երաշխավորված է։ Ասաց՝ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի կնքման հարցում, օրինակ՝ չեղարկել է ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը, չեղարկել է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը, չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին։ Վարչապետի գնահատականն այն էր, որ նոր պատերազմի լեգիտիմություն են փորձում ձևավորել։ «Նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, թե 3 տարուց, թե 30 տարուց, դա ուրիշ խնդիր է»,- ասաց նա։ Ի՞նչ է սա նշանակում։

-Ես այդ մասը լավ չհասկացա, թե ինչու է դա լեգիտիմություն հաղորդելու Ադրբեջանին, որ պատերազմ սկսի։ Ենթադրենք՝ բանակցությունները ձախողվել են, չեն շարունակվում, և ի՞նչ, Ադրբեջանին դա իրավունք է տալիս պատերա՞զմ սկսել։ Ի՞նչ կապ ունի դա լեգիտիմության հետ, բացարձակապես։ Դրանից Ադրբեջանի սանձազերծած պատերազմը լեգիտիմ չի դառնա։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ Ադրբեջանը մերժում է բանակցել, տորպեդահարում է, հանդիպումը չեղարկում է, ինքը ումի՞ց է դժգոհում։ Ինքը խոստովանում է իր լիակատար ձախողումը, խոսքը խաղաղության դարաշրջանի բացման մասին է։ Այդ ասուլիսն այն մասին է, որ ինքը ցանկացած զիջման գնում է, ընդհանրապես հրաժարվել է Ղարաբաղից, բայց միևնույն է՝ դա երաշխիք չէ, ամենևին չպետք է ունենալ պատրանքներ Ադրբեջանի հեռահար նպատակների վերաբերյալ, նրանք պատերազմի են նախապատրաստվում, մտադիր են պատերազմ սկսել։

-Ադրբեջանն իր հերթին է միջազգային հանրությանն ասում, թե ՀՀ-ն ապակառուցողական է, խաղաղության հանձնաժողով ստեղծելու առաջարկին չի պատասխանում և, միգուցե, Փաշինյանն այսպիսով նպատակ ուներ դիվանագիտական հնա՞րք բանեցնել՝ մեղադրելով Ադրբեջանին պատերազմի լեգիտիմություն ձևակերպելու փորձի մեջ։ Ի՞նչ տեսակետ ունեք։

-Ես չեմ կարծում, թե դա դիվանագիտական հնարք է։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրանքներ չպետք է ունենանք, Ադրբեջանը պատերազմի է գնում, և ինքն ասում է՝ միևնույն է, իրենք գնում են խաղաղության ճանապարհով, նշանակում է, որ միևնույն է՝ գնում ենք պատրանքների հետևի՞ց։ Դա՞ է նշանակում, որովհետև ինքն է ասում, որ խաղաղության դարաշրջանը պատրանք է, չպետք է պատրանքներ ունենալ։ Այս տարօրինակությունը ես չեմ հասկանում։ Դա պետության ղեկավարի գործ չի։ Դա պետության ղեկավարի ասելիք չի․ եթե դու գիտես, որ դա պատրանք է, ինչո՞ւ ես գնում պատրանքների հետևից և հանուն պատրանքների զիջումների գնում։

-Իսկ ինչպե՞ս եք հիմնավորում Ձեր տեսակետը, թե նա հրաժարվել է Ղարաբաղից։

-Բավականին շատ խոսեց Լաչինի միջանցքի մասին, իհարկե՝ ձևացրեց, թե Սուս գյուղի տեղը չգիտի՝ նախկին ԼՂԻՄ-ի մարզում էր, թե Լաչինի միջանցքում, այնպես չէ, որ այդ միջանցքում 30-40 բնակավայր կա, ընդամենը 3-ն են՝ Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Բայց խնդիրը դա չէ․ ինքը խոսում է այդ բնակավայրերի մասին։ Շատ ավելի կարևոր են այդ միջանցքով անցնող կոմունիկացիաները։ Խոսքը գազամուղի և էլեկտրականության կոմունիկացիաների մասին է։ Ենթադրենք՝ այդ ճանապարհը հարմարավետ է լինելու, բայց արդյո՞ք կոմունիկացիաները ևս տեղափոխվելու են այնտեղ։ Ինքն այդ մասին ոչինչ չասաց։ Ենթադրում եմ, որ այդպիսի բան լիներ, ինքը կասեր։ Իսկ եթե կոմունիկացիաներն այլևս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չեն լինելու, ակնհայտորեն Ադրբեջանը հաջորդ քայլով ասելու է՝ գազն էլ է ինքը փոխանցելու, հոսանքն էլ է ինքը փոխանցելու, դրա դիմաց պահանջի վճարել ադրբեջանական մանաթով, որ բաժանորդներն ունենան ադրբեջանական անձնագրեր և այլն։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, և այդ մասին ոչինչ չի ասում։ Դա ենթադրել է տալիս, որ ոչ միայն հայաբնակ բնակավայրերն է մտադիր հանձնել, այլև ամբողջ Արցախը մտադիր է քայլ առ քայլ դնել Ադրբեջանի ենթակայության տակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան