Աբխազիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ փետրվարի 15-ին

Լուրեր

08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Բոլորը

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ փետրվարի 15-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աղբյուրը։

Նոյեմբերի 19-ին Աբխազիայի խորհրդարանն ընդունել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան հայտնել է, որ Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան պետության ղեկավարի պարտականությունները կկատարի մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքում ժամկետը կարող է փոխվել։

«Ընտրությունների օրվա մասին որոշումը կայացնում է խորհրդարանը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման պատճառով բողոքի ցույցերից հետո Աբխազիայում իշխանության և ընդդիմության բանակցությունների արդյունքներով նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է հրաժարականի մասին՝ «երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար»։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդդիմությունն այժմ պետք է ազատի անցած շաբաթվա բողոքի ցույցերի արդյունքում գրավված բոլոր կառավարական շենքերը։ Հրաժարականի մասին հայտարարել է նաև չճանաչված հանրապետության վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի