Փաշինյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Առցանց ասուլիսում անդրադառնալով հարցին, թե կան արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման հնարավորություններ՝ վարչապետը պատասխանեց. «Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, թե ինչի՞ համար ենք բանակցում: Եթե բանակցում ենք, նշանակում է, որ առնվազն որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է՝ քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ: Մենք հաճախ ասում ենք, որ խոսակցությունն արդյունավետ չի, դեռ արդյունքներ չի տվել, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ուղիղ չվերթներն, օրինակ, վերականգնվել են: Բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ նախկինում ևս եղել է, որ ուղիղ չվերթ է իրականացվել Երևանից Ստամբուլ և Ստամբուլից Երևան: Եվ մենք հիմա փորձում ենք փոքր քայլերով գնալ առաջ»:

Վարչապետը ճիշտ չհամարեց նախապես հայտարարություններ անելը, եթե նույնիսկ ինչ-որ աղոտ նախանշաններ կան, որ փոքր քայլերով հնարավոր է առաջ գնալ: «Նախկինում թուղթ է ստորագրվել, ամենաբարձր մակարդակով փոխայցեր, շփումներ են եղել, բայց արդյունքում չի լուծվել խնդիրը: Ֆունդամենտալ պատճառը, որ այն ժամանակ չի լուծվել, այն է եղել, որ չնայած ի սկզբանե ստորագրված փաստաթղթի մեջ չի եղել կապակցվածություն՝ ԼՂ հիմնախնդրի կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց վավերացման փուլում Թուրքիան դա կապել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխության հետ և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք հիմա էլ է Թուրքիան կապում՝ Փաշինյանը պատասխանեց. «Հրապարակային հայտարարություններով կարող ենք տեսնել առնվազն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ խորհրդակցությունների, նույնիսկ, կարող ենք ասել, ճշտումների մեջ են այս հարցով: Առնվազն այսքանով կարելի է նկատել, որ կապ կա: Թե այդ կապը այսօրվա իրավիճակով որքա՞նով է ամուր և խորը, կարծում եմ՝ հընթացս կերևա»:

Փաշինյանը հավելեց, որ իր վարկածն ունի, սակայն դա չի հնչեցնում՝ բուն գործընթացին չխանգարելու համար: «Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ կա հնարավորություն, և մենք անկեղծորեն պետք է ամեն ինչ անենք: Հակառակ դեպքում, իմաստ չէր ունենա խոսակցությունը: Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել՝ այդ հնարավորությունն օգտագործելու համար: Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումները խոչընդոտում են պրոցեսներին, բացասական ֆոն են ստեղծում: Հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն գործընթացի համար, բայց դա չի նշանակում, թե հայկական կողմն այդ հայտարարություններից հետո  դադարեցնելու է երկխոսությունը»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: