Իրենց բանակցածով՝ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանը` Մադրիդյան սկզբունքների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Մադրիդյան սկզբունքներով Արցախը տեսականորեն կարող էր լինել և՛ Ադրբեջանի կազմից դուրս, և՛ Ադրբեջանի կազմում»,- այս մասին առցանց ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քարոզչական և այլ բերումներով, երբ ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, այնպիսի ֆոն է ստեղծվել, որ միանգամից հասկանում են Ադրբեջանի կազմից դուրս, իսկ ո՞վ է դրա մասին ասել։

Հայկական կողմն ասում է՝  Մադրիդյան սկզբունքներում նման բան կա, որ հանրաքվեի դրվող հարցերը չեն կարող ունենալ որևէ կարգավիճակի սահմանափակում, և ոչ ոք չէր հարցնում Ադրբեջանը ինչու է այդ ձևակերպումը ընդունել։ Որովհետև այդ նույն ձևակերպմամբ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում։ Հետևաբար այն կարգախոսը, թե իբր իրենք բանակցել են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է, որովհետև հենց իրենց բանակցածով նշանակում է, որ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի կազմում։

Այն, որ չի կարող լինել կարգավիճակի որևէ սահմանափակում, նշանակում էր, որ տեսականորեն կարող էր և՛ Ադրբեջանի կազմից դուրս լինել, և՛ Ադրբեջանի կազմում։ Մեր դիվանագիտությունը Մադրիդյան սկզբուքները ներկայացնում է դարակազմիկ հաջողություն, որովհետև ասվում է, որ ԼՂ կարգավիճակը պետք է կողմերի միջև համաձայնեցված ժամկետում որոշվի հանրաքվեով։ Տրամաբանական հարց պետք է հնչեր՝ Ադրբեջանը ինչո՞ւ էր ընդունել այդ առաջարկները։ Մեր իրականության մեջ երբեք այդպիսի հարց չի հնչել։

Ադրբեջանը հասկացել է, որ երբ միջազգային հանրությունով դու արձանագրում ես, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ապագայում՝ կողմերի համաձայնությամբ, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով, հայկական կողմը ընդունում է, որ 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով են ոչ մի բան չի որոշել։ Դու քո ձեռքերով կտրում ես այն ճյուղը, որի վրա նստած ես։

Արցախյան հարցում հայկական խոսույթը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, որովհետև 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով դուրս է եկել Ադրբեջանի կազմից, հետո 2007թ-ին ասում է, որ կարգավիճակը ապագայում պետք է որոշվի՝ չեղարկելով 1991 թ-ի հանրաքվեն»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: