Ադրբեջանն է ձգձգում պրոցեսը․ հաշվարկել է, որ Հայաստանին շրջափակելու քաղաքականությունը էֆեկտիվ է․ Փաշինյանը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Հայաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացները առաջ տանելու հարցում:  Այս մասին առցանց ասուլիում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման գործընթացը, արդյոք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Ադրբեջանի հետ կա համաձայնություն, թե որ ճանապարհներով են դրանք անցնելու, եթե դեռ ոչ, ապա որքան մոտ են համաձայնության գալուն:

«Վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքն է փորձում հետաձգել: Մինչդեռ, պետք է արձանագրենք, որ նախորդ հանդիպմանը, որ տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան սահմանին, հենց համատեղ որոշում է կայացվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում առնվազն մեկ ամիս անց, որովհետև կողմերը արձանագրել են, որ կա որոշակի աշխատանք քննարկման արդյունքներով, որը մեկ ամսից շուտ հնարավոր չի լինի անել: Ընդ որում, սա եղել է համատեղ առաջարկ և համատեղ որոշում: Բայց երբ կարդում ենք Ադրբեջանի հայտարարությունների տեքստերը և վերնագրերը, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը խուսափում է այդ աշխատանքին մասնակցելուց: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Պետք է արձանագրեմ, որ նախկինում էլ՝ մայիս ամսին, Հայաստանի Հանրապետությունը երկու անգամ պատրաստակամություն է հայտնել, նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է այդ քայլերով նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և Արցախի:

«Նույնն էլ ճանապարհների բացման թեմայով, Ադրբեջանը անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել և եռակողմ  հայտարարությունների դրույթները իրագործել: Մինչդեռ, իրականությունը հակառակն է: Իսկ կա շատ կարևոր իրականություն, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վերջին 30 տարիներին և մի փոքր էլ ավել վարել է Հայաստանը շրջափակելու քաղաքականություն, և իրականում Ադրբեջանն է ձգձգում գործընթացը: Ինչո՞ւ, որովհետև նա մտածել և հաշվարկել է, որ Հայաստանի շրջափակելու քաղաքականությունը արդյունավետ է կամ առնվազն չարժե հիմա կայացվեն որոշումներ, որոնք Հայաստանին հնարավորություն կտան հաղթահարել շրջափակումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ տրանսպորտային կոմունիկացիաների բացման արդյունքում Հայաստանը երկաթուղային կապ կստանա Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի հետ, Սյունիքի մարզը երկաթուղային կապ կստանա Հայաստանի հյուսիսային հատվածների հետ և այլն:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է գործընթացը առաջ տանելու հարցում, սակայն Ադրբեջանը փորձում է  հարցը տանել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ, ինչը չի բխում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից:

Մանրամասները՝ տեսանյութում: