Առայժմ չենք կարողանում համաձայնության գալ ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի հարցով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Այո, ես հաստատում եմ, բրյուսելյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի և իմ ներկայությամբ խոստացել էր, որ գերիներ ազատ կարձակվեն։ Բայց մեր հաջորդ հանդիպմանն արձանագրեցինք, որ այդ խոստումը չի կատարվել»,- այսօր հրավիրած առցանց ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խոստումը հնչեցել է, բայց չի կատարվել։ «Ադրբեջանի ղեկավարն էլ փորձ արեց ինձ վերագրել խոստում, թե ես էլ ինչ-որ բան եմ խոստացել, մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիների երթուղու հետ կապված, թե իբր ես խոստում եմ տվել, որ երթուղու հետ կապված կոնկրետ կոորդինատներ կներկայացնեմ։ Բայց այդպիսի խոստում ես չեմ տվել, որովհետև մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք երթուղիներ կսկսենք քննարկել միայն այն բանից հետո, երբ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի։

«Մենք երթուղիներ կսկսենք քննարկել միայն այն բանից հետո, երբ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի»,-ասաց նա՝ հավելելով, որ  բացվող ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնցով անցնում են։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երթուղիների ընտրությունն իրականանում այդքան էլ մեծ չէ։

«Մենք գործնականում ունենք մի 3-4, մաքսիմում 5 տարբերակ, և դրանից մեկը պետք է ընտրենք։ Երթուղին տեխնիկական հարց է, և հաճախ  փորձ է արվում քաղաքականացնել։ Երթուղիների հարցում ոչ մեկ մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել,որովհետև մենք խնդիր ունենք այդ ճանապարհներով ուղղորդել հնարավորինս մեծ միջազգային տարանցում, որը պետք է եկամուտներ բերի ՀՀ-ին»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում: