Լավրովի հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ է․ Փաշինյանը՝ Մինսկի խմբի լինել-չլինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունը:

Վարչապետն այս խնդրի շուրջ խոսեց` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի, թե ոչ: «Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն գոյություն չունի, այս դեպքում որտե՞ղ է Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանալին»:

«Ադրբեջանի նախագահի հայտարարություններին նախկինում առիթ ունեցել եմ անդրադառնալու, բայց պետք է ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե լրատվամիջոցները ճիշտ են վերարտադրել, մեղմ ասած՝ տարօրինակ է: Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի նախագահի ենթակայության տակ և նրա որոշումների ներքո և շրջանակներում գործող պաշտոնյա է: Ինչո՞ւ եմ սա ասում, մի պարզ պատճառով, որ 2022 թվականի ապրիլի 19-ին պաշտոնական այց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնություն, որի արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ստորագրել ենք համատեղ հայտարարություն: Ի՞նչ ենք գրել այդ հայտարարության 24-րդ կետում. որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պետք է համագործակցենք, պետք է օգտագործենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալը` նրա միջազգային մանդատին համապատասխան: Սա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետն է, որը արձանագրված է թղթի վրա: Կարծում եմ, որ պետք է այս հակասությունը պարզաբանվի, չնայած պարզաբանելու բան չկա, որովհետև ընդունվել է համատեղ հայտարարություն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:

«Ռուսաստանը համատեղ հայտարարության ձևաչափով, Ֆրանսիան մի քանի անգամ այդ մասին հայտարարել է, ԱՄՆ-ն մի քանի անգամ այդ մասին հայտարարել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները չեն հայտարարել իրենց չգոյության մասին»,- ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: