«Eastern Partnership Index» 2020-2021թթ. տվյալներով՝ Հայաստանը «Ժողովրդավարական իրավունքների, ընտրությունների և քաղաքական բազմազանության» անվանակարգում 1-ին հորիզոնականն է զբաղեցնում ԱլԳ երկրների ցանկում

Լուրեր

28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
Բոլորը

Հունիսի 20-ին ԵՄ խորհրդարանում «Renew Europe» խմբակցության կողմից կազմակերպված ամենամյա հանդիպմանը ներկայացվեցին «Eastern Partnership Index» 2020-2021թթ. տվյալները, ըստ որոնց` Հայաստանը «Ժողովրդավարական իրավունքների, ընտրությունների և քաղաքական բազմազանության» անվանակարգում առաջին հորիզոնականն է զբաղեցնում Արևելյան գործընկերության երկրների ցանկում՝ հետևյալ դասավորությամբ՝ Հայաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս. ֆեյսբուքի իր էջում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Առակս ի՞նչ կցուցանե. պետք է ամեն բան անել դեռևս չբարեփոխված ոլորտներում նույնպես առաջընթաց գրանցելու համար և դա ծառայեցնել Հայաստանում ապրող մարդու կյանքի որակի բարձրացմանը։
Հայաստանի քաղաքացին անկախության շրջանում բազմաթիվ զրկանքներ է կրել և պայքարել, որպեսզի ապրի արդար, բարեկեցիկ ու անվտանգ պետությունում: Դա պետք է յուրաքանչյուրիս առաջնահերթությունը լինի»,- գրել է Մարուքյանը։