ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Վահրամ Դումանյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին ներկայացրել է կրթության բոլոր աստիճաններում կրթական բարեփոխումների համակարգը:

«Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ: Մենք շատ ենք կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում»,- նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ մարդկային կապիտալի զարգացումն իրենց հիմնական առաջնահերթությունն է, այս առումով մեծ դեր է տրվում որակյալ ու մրցունակ կրթությանը:

Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ բուհական համակարգի գործունեության գործիքներ թվայնացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԲ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը: Անդրադարձ է եղել աշխատանքային մի շարք խնդիրների»,- ասված է հաղորդագրությունում։