Շրջիկ արկղերի ինստիտուտը չարաշահման լրջագույն ռիսկեր է պարունակում․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Հայաստանում նախատեսվում է հրաժարվել ընտրողների՝ շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից, նաև օրենքի մակարդակով նախատեսվում է ամրագրել, որ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների քվերակության օրը ընտրատեղամասից պետք է ապահովվի ուղիղ հեռարձակում:  Այս մասին նշեց  Վահագն Հովակիմյանը ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առաջարկած նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունները:

Նա վստահեցրեց, որ փաթեթը միտված է լուծվելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները:

Հովակիմյանի խոսքով՝ նախատեսված փոփոխություններով առաջարկվում է նաև ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների՝ շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից հրաժարվել: Ըստ պատգամավորի՝ այդ ինստիտուտը պարունակում է չարաշահման մեծ ռիսկեր:

«Ըստ այդմ առաջարկվում է հրաժավել այս ինստիտուտից, որ շրջիկ արկղը կիրառվի բացառապես ձերբակալման վայրում գտնվող անձանց դեպքում»,- նշեց Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: