Բաց քվեարկությունը բացառեց քաղաքական առևտուրը, հիմա ուզում եք նորից գաղտնի դարձնել․ Իոաննիսյանը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առաջարկած նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

Անդրադառնալով համայնքի ղեկավարի ընտրության կարգին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց. «Դուք սահմանել եք, որ այն պետք է իրականացվի փակ գաղտնի քվեարկությամբ: Մինչև ԸՕ-ի անցյալ տարվա փոփոխությունները, համայքնի ղեկավարի ընտրությունը եղել է փակ գաղտնի քվեարկությամբ, հետո դարձավ փակ քվեարկությամբ: Նախկինում, երբ փակ գաղտնի քվեարկությամբ էր ընտրություն իրականացվում, մենք տեսնում էինք, թե ինչպես է տեղի ունենում քաղաքական առևտուր»:

«Երբ որ բաց քվերակությամբ էր տեղի ունենում համայնքի ղեկավարի ընտրությունը, իշխանությունը փորձում էր այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը հաղթել էր, ճնշում գործադրել, «առնել» ընդդիմադիրներին, որպեսզի նրանք քվեարկեն իշխանության օգտին: Շատ ընդդիմադիրներ ՔՊ-ի օգտին չքվեարկեցին, քանի որ ընտրությունը բաց էր… Այսինքն՝ բաց քվեարկությունը բացառեց քաղաքական առևտուրը, հիմա ուզում եք նորից գաղտնի դարձնել, և դրա հետ կապված որևէ հիմնավորում չկա նախագծում»,- դիմելով Վահագն Հովակիմյանին՝ նշեց Իոաննիսյանը՝ հետաքրքրվելով, թե որն է այդ նախաձեռնութան պատճառը:

Մանրամասները՝ տեսանյութում: