Ընտրական իրավունքը ստորադասվում է հարմարությանը․ սա հետքայլ է․ Վարդինե Գրիգորյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

«Ես դեռ մտածում եմ՝ ո՞րն է նախագծի հետ կապված ամենամեծ խնդիրը. այն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ոնց որ թե դեռ գույքագրո՞ւմ է խնդիրները, բայց արդեն դրանց վերաբերյալ ներկայացվում է նախագիծ՝ իբրև թե դրանց լուծումների վերաբերյալ: Այն, որ այս նախագծի տրամաբանությունը, լուծումները հակասում են նախորդ՝ շատ քննարկված մասնակցային նախագծին ու նաև միջազգային կազմակերպությունների ու մեր առաջարկների՞ն: Այն, որ նույնիսկ խմբակցությունը չի մասնակցել և այստեղ «մենք» ասելով, իրականում խոսում ենք մեկ հոգու մասին, թե՞ ասենք, այն, որ ԿԸՀ-ի կողմից ներկայացված առաջարկությունների բավականին մեծ մասում, փաստացի ընտրական իրավունքը ստորադասվում է հարմարությանը»,- այսօր ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ նշեց ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:

Դիմելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին՝ Գրիգորյանը հարց ուղղեց, թե երբ են ծանոթացել նախագծին. «Նախագիծը որևէ կերպ արտացոլո՞ւմ է այն գույքագրած խնդիրները, որոնք դուք ունեք, որոնք մենք ենք ուղարկել»:

Գրիգորյանի դիտարկմամբ, փաստացի, այժմ չեղարկվում են դրական եզրակացություն ստացած հարցերը և հետքայլ է արվում:

Նա նաև հետաքրքրվեց՝ նախարարությունը պատրաստվո՞ւմ է այս նախագիծը ուղարկել Վենետիկի հանձնաժողով, քանի որ դրանով միայն տեխնիկական փոփոխություններ չեն առաջարկվում, այլ բովանդակային են և հետքայլ են ժողովրդավարական չափանիշներից:

Մանրամասները՝ տեսանյութում: