Այս շենքի որևէ քննիչ չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել․ Արթուր Գալեյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում ՔԿ շենքի դիմաց։

Պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, ՔԿ-ն այսօր կանչել էր լրացուցիչ հարցաքննության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Մեզ այս քրեական գործով ՔԿ հրավիրելն արդեն իսկ անօրինական գործընթաց է, դրան իրավական գործընթաց չեմ անվանի, քանի որ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը՝ երեք հոդվածներով: Միջնորդություն էինք ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, պատասխանը դեռևս չենք ստացել »,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ անօրինական մեղադրանքով անձին հրավիրում են քննչական գործողություններ իրականացնելու համար:

Փաստաբանը հավելեց, որ քննիչի տեղեկացմամբ՝ քրեական գործը Զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է Քննչական կոմիտե: Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այս գործի տեղափոխման պատճառը չի կարող իրավական լինել։

«Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ հանդիպման ժամանակ արտահայտություններ արեց, որից ենթադրում ենք, որ նա շահագրգռված է այս գործի ելքով։ Հետևաբար մենք ենթադրում ենք, որ քրգործը ՔԿ տեղափոխելով, նպատակ են հետապնդում ցանկալի արդյունքի հասնել, այսինքն` մեղադրական եզրակացությամբ քրգործն ուղարկել դատարան»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս շենքի որևէ քննիչ, որքան էլ արդար լինի, չի կարող այս գործով ինքնուրույն որոշումներ կայացնել, քանի որ Արգիշտի Քյարմյանը փաստել է, որ այս գործն իր անմիջական վերահսկողության ներքո է:

Փաստաբանը տեղեկացրեց, որ այդ հիմքով իրենք հրաժարվել են քննչական գործողությունների մասնակցելուց, և առաջիկա երկու օրերին բացարկի միջնորդություն կներկայացվի:

Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին:

Դատարանը, սակայն, Գալեյան եղբայրներին ազատ արձակելու որոշում էր կայացրել։

Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք մեղադրվում են զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու մեջ: Հիմա այս գործը տեղափոխվել է Քննչական կոմիտե, բայց զոհվածների հարազատները չեն ուզում, որ գործը քննի Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը։ Նրանք ուզում են, որ քննությունը իրականացնի ԱԱԾ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում: