Ռոբերտ Քոչարյանը պրծում չունի․ պիտի գա և պատասխան տա՝ Մարտի 1-ի գործի անջատված մաս կա․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
Բոլորը

Արթուր Դավթյանի փոխարեն Գլխավոր դատախազի պաշտոնում կառավարող ՔՊ-ն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Հա՛տկապես «Մարտի 1»-ի գործի ընթացքն է դժգոհությունների առարկա դարձել, երբ Քոչարյանին և մյուսներին առաջադրված հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց։

Գործով փաստաբան Սեդա Սաֆարյանը գտնում է, որ Դատախազությունը թերի մեղադրանք է առաջադրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին։ Ըստ նրա՝ անհրաժեշտ էր առաջադրել այլ հոդվածներով մեղադրանքներ ևս՝ բացի սահմանադրական կարգի տապալումը, ինչպիսին է օրինակ՝ հանցավոր համագործակցության խմբի ձևավորումը։

FactorTV-ի հարցազրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, որ նոր գլխավոր դատախազից ունի ակնկալիքներ, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով։

«Մարտի 1-ի գործով անջատված մաս կա, որը ևս շատ կարևոր է, թեև մենք շատ չենք կարևորել և մոռացության ենք տվել այդ գործը՝ Չերյոմուխա կիրառողների․․․ վերևից ներքև՝ էլի ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյան, Հայկ Հարությունյան՝ մինչև ստորադաս․․․ Ոնց հասկանում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պրծում չունի այս պատմությունից, պիտի գա ու պատասխան տա նաև այնտեղ»։

Սեդա Սաֆարյանն ասաց, որ խնդիրը քննելու միջնորդություն ինքը ներկայացրել է նաև դեռևս պաշտոնավարող Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, սակայն որևէ դրական տեղաշարժ չի եղել․ «Իրենք գտնում են, որ Չերյոմուխա կիրառելիս մեկ միասնական դիտավորություն չի եղել, որ անհատապես են գործել։ Այսպիսի բառախաղերով իմաստազրկել են իրավաբանությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ հարցազրույցում։

Ռոբերտ Անանյան