Դու չե՛ս որոշում, բարձրախոսներն անջատե՛ք․ լեզվակռիվ ավագանու նիստի ժամանակ, հայտարարվեց ընդմիջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Այս նախագիծը չի կարող այսօր քննարկվել և քվեարկության դրվել նաև այն պատճառով, որ քաղաքապետարանի իրավական վարչությունը կանոնադրությունները չի նայել»,- այս մասին նշեց Երևանի աագանու անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի՝ Երևանի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին նախագծին:

Դիմելով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետն ամիսներ առաջ այս նույն նախագիծը մերժել է ասելով՝ չկա ոչ մի հիմնավորում. «Հիմա նախագիծը չի փոխվել, ուղղակի մի քանի բան ավելացել, դարձել է փաթեթ…Եթե նախագիծը քվեարկվի և օրակարգ մտնի, ես դիմելու եմ դատարան այս որոշումը չեղարկելու համար»:

Լեզվակռիվ տեղի ունեցավ ավագանու նիստի ժամանակ, քաղաքապետը հորդորեց անջատել Խաչատրյանի և Անտոնյանի բարձրախոսները… Հայտարարվեց ընդմիջում:

Մանրամասները՝ տեսանյութում: