Եթե ես կապ ունենայի՝ չէի վրիպի․ Անի Խաչատրյանը՝ Արման Անտոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա նիստում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի հեղինակած՝ Երևանի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին նախագծին՝ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ նախագիծը չի քննարկվել Երևանի քաղաքապետարանի իրավական վարչությունում, և այն չի կարող այսօրվա նիստում դրվել քվեարկության, իսկ եթե մտնի օրակարգ, ինքը կդիմի դատարան՝ այն չեղարկելու համար:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ նախագծի հեղինակը ավագանու անդամների հարցերին կոնկրետ պատասխաններ չի տալիս. «Անուն-ազգանուններ ենք հարցնում, թե ում հետ է քննարկվել նախագիծը, ոչ թե իր կենսագրությունը: Իր կենսագրության մեջ մի հատ շատ վատ «չեպե» կա, գիտենք դրա մասին»:

Անտոնյանն արձագանքեց՝ նշելով, թե անհրաժեշտություն կա դատախազությունից կրկին մարդ հրավիրել:

«Եթե ես կապ ունենայի՝ Դուք կենդանի չէիք լինի, ես չէի վրիպի»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: