Արթուր Հովհաննիսյանը` Ապարանի արյունալի իրադարձությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Այդ ողբերգական միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրերս Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպին։

Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են Նիկոլ Փաշինյանին հայհոյած ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով հնչել են կրակոցներ և կան զոհեր, Արթուր Հովհաննիսյանը նշեց.

«Դա մամուլը չի գրում, խոսում են մի քանի ընդդիմադիր պատգամավորներ և նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք էլի զբաղվում են դժբախտության և ողբերգության կապիտալիզացիայով, ինչը միշտ արել են՝ ցանկացած դժբախտ պատահար, որ տեղի կունենա այս երկրում, բերել ու կապել քաղաքական գործընթացների հետ, ներողություն, բայց դա առնվազն անբարոյականություն է:

Իմ գործընկեր Մաթևոս Ասատրյանը անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ, երբ իրար հերթ չտալով վերցրել էին մի դեռևս չճշտված, դեռևս կիսատ մի տեղեկատվություն ու միանգամից փաթեթավորել էին որպես քաղաքական երանգ ունեցող միջադեպ:

Կրկնում եմ՝ պարոն Ասատրյանը հերքել է այդ ամենը, և հավելելու բան չկա:

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել դեպքի մանրամասների վերաբերյալ: Կարծում եմ՝ մեր հասարակության համար այս պահի դրությամբ բաց հարցեր չկան առնվազն այն մասով, որ այս միջադեպը որևէ կերպ քաղաքական ենթատեքստ  չունի: Իսկ դրան հաջորդող կամ զուգահեռ  տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի աբսուրդի ժանրից են:

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի ունեցածն էլ էր աբսուրդի ժանրից, ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանությունները ևս աբսուրդ, որ փորձում են հավասարության նշան դնել մեր ու իրենց քաղաքական հայրերի միջև, ինչը չի ստացվելու: Այդ մարդկանց կառավարման տարիներին մեր երկրում եղել է »Մարտի 1», «Հոկտեմբերի 27», «Պապլավոկի դեպք», մի շարք այլ դեպքեր, ընտրական գործընթացներին նախորդող և հաջորդող բազմաթիվ դեպքեր, որոնց մեր հանրությունը շատ լավ տեսել է և գիտի՝ ով ով է: Բնավ չի հաջողվելու մոլորեցնել մեր հանրությանը մեդիա փուչիկների միջոցով, այն էլ անորակ»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։