ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ` Ռուբեն Վարդազարյանի հարցով որոշում կայացնելու

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում  մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Ըստ Հանձնախմբի ներկայացրած միջնորդության՝ ԲԴԽ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։

Գործի քննությունն ավարտելուց հետո Խորհուրդը (անդամներ՝ Մելիքջանյան, Խաչատուրյան, Բեքմեզյան) հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանի հարցով որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի հունիսի 23-ին՝ ժամը 13։55-ին։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ կասեցված են, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ աղմկահարույց ձայնագրություն հրապարակեց, որն արվել էր գաղտնի։ Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունում ներկայացված է իր, Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի խոսակցությունը, որտեղ այդ պահին դեռևս ԲԴԽ անդամի կարգավիճակ ունեցող Ջհանգիրյանը Վարդազարյանին առաջարկում է հրաժարական տալ պաշտոնից: Հայհոյանքներով ուղեկցվող զրույցում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ Վարդազարյանը քրեական հետապնդման չի ենթարկվի, եթե հրաժարական տա: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021 թվականի փետրվարի 20-ին։ ԲԴԽ-ն պաշտոնական հաղորդագրության մեջ, ըստ էության, չի հերքում, որ ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանն է՝ ընդգծելով, որ ձայնագրությունն արվել է առանց Ջհանգիրյանի իմացության։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում»,- նշված է ԲԴԽ հաղորդագրության մեջ։

Արփի Հակոբյան