Թեժ իրավիճակներում մարդիկ ուզում են հավաստի տեղեկատվություն ստանալ․ Արևիկ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կրթական ամենաառաջին օղակներից պետք է սկսել մեդիագրագիտությունը: «Մեդիան` թիրախում. ինչպես վերականգնել ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը» թեմայով ասուլիսում այս տեսակետը հայտնեց Factor TV-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանը՝ անդրադառնալով մեդիագրագիտության խնդրին:

Սահակյանը կարևորեց աշխատանքը հանրության մեդիագրագիտության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ՝ այն համարելով տեղեկատվական անվտանգության հարց:

«Կարծում եմ՝ դպրոցական տարիքից երեխաները պետք է մեդիագրագիտության տարրական նորմերին ծանոթանան»,- նշեց Սահակյանը:

Արդյո՞ք պետք է մտածել, որ լսարանը անհույս է: Սահակյանի դիտարկմամբ՝ լրատվամիջոցն այդպիսի շռայլություն չի կարող իրեն թույլ տալ, այլ պետք է ամեն կերպ փորձի ավելի փաստարկված ու հավաստի տեղեկատվությամբ լսարանին գրավել:

«Ուզում եմ մի օրինաչափություն նշել. որևէ իրադարձության ժամանակ, հենց որ լինում է թեժ իրավիճակ և ստեղծվում է լարված իրադրություն, «լայվերի» դիտումները տասնակի աճում են, վճռական պահերին մարդիկ ուզում են հավաստի տեղեկատվություն ստանալ և արդեն դիմում են իրենց համար վստահելի լրատվամիջոցներին»,- ընդգծեց Սահակյանը՝ նկատելով, որ կա հանրության մի շերտ, որը ոչ մի լրատվամիջոցի չի հավատում, և կա մի շերտ, որը հավատում է ամեն ինչի:

Մանրամասները՝ տեսանյութում։