ՀՀԿ-ի տրոհվելու մասին լուրերը վաղաժամ են. «Հրապարակ»

Լուրեր

24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ Նիկոլենց թիմում հույս են ունեցել, որ Վահրամ Բաղդասարյանի հայտարարած թիվը` 10+1, չի աշխատի, և ՀՀԿ-ից շատ ավելի պատգամավորներ իրենց թեկնածուին ձայն կտան, ինչն էլ դե ֆակտո կնշանակեր, որ ՀՀԿ-ն այլևս տրոհվում է՝ որպես մեծամասնություն։ «Ելք»-ում սպասել են, որ նախօրեին Գագիկ Բեգլարյանի և Գևորգ Կոստանյանի վեճի «առիթով» Հակոբ Բեգլարյանը ևս կողմ կքվեարկի, բայց կողմ են եղել Սերժ Սարգսյանի որոշած պատգամավորները, միայն Շիրակն է «շեղվել» գծից։

 Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի («Տաշիր») բացակայությանը երեկվա նիստից, ՀՀԿ-ից ասացին, որ նա Հայաստանում չէ։ Ի դեպ, նախորդ օրը ֆրակցիայի նիստին չի մասնակցել նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ «Նա ԳՄ նիստին ներկա է եղել, և քանի որ պաշտոնավարման վերջին օրն էր, կառավարությունում բավականին անելիքներ ուներ, թույլտվություն վերցրեց՝ չմասնակցելու ֆրակցիայի նիստին»,- տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, որը նաև հարկ համարեց ասել, որ իրենք սպասում էին, որ Պուտինը պետք է անպայման առաջինը և շատ արագ շնորհավորի Փաշինյանին։

Իսկ ճի՞շտ է, որ ֆրակցիայի նախորդ նիստի օրն ԱԺ-ում է եղել ԱՄՆ դեսպան Միլզը, և Բաբլոյանի սենյակում Միլզ-Սերժ Սարգսյան հանդիպում է ընթացել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ իրավիճակին առնչվող, 1/3-ին և ՀՀԿ-ից 10-12 ձայների մասով։

Մեր աղբյուրն ասաց․ «Պայմանավորվածություններ ձեռք են բերվել, թե ոչ՝ չեմ կարող ասել, սակայն, այո, եղել է նման եռակողմ հանդիպում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: