Առողջապահության փոխնախարարը՝ պոլիկլինիկաներում առկա խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային բարեփոխումների արդյունքում կբարձրացվի բժշկական ծառայությունների արդյունավետությունը, կլինի բուժառուների պատշաճ սպասարկում, բուժհաստատություններում կկրճատվի թղթարարությունը: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

«Ի՞նչն է մեզ այսօր նյարդայնացնում, ի՞նչ խնդիրներ ենք մենք արձանագրում պոլիկլինիկայում: Բնականաբար, առաջին հարկից սկսվող հերթերն են, բժշկի սենյակում տարատեսակ թղթերի լրացումներ են, նոր հետո բժիշկը զբաղվում է մեզնով, հետո տրվում է տեղեկանք, որը կնքելու համար պետք է գնալ բաժնի վարիչի մոտ, հետո տնօրենի մոտ և այլն: Այս ամեն ինչը տեսնելով՝ մենք մշակել ենք հարթակ, որը կոչվում է էլեկտրոնային հերթագրում: Այն արդեն գործում է Երևանի բոլոր պոլիկլինիկաներում, քաղաքացիները էլեկտրոնային տարբերակով նախապես բժշկի մոտ հերթագրվելու հնարավորություն ունեն»,- նշեց Ջումայանը:

Նրա խոսքով՝ էլեկտրոնային տարբերակով գրանցվելով՝ մինչ բուժառուի գալն, արդեն նրա փաստաթղթերը նախապատրաստվում են, և բուժառուն ստիպված չի լինում հերթ կանգնել: Մատյանների թվայնացման գործընթացի արդյունքում հնարավորություն է տրվում բուժառուի առցանց հերթագրվելուց հետո մի շարք տվյալներ ավտոմատ լրացնել համակարգչում, և դրանք լրացնելու վրա բժիշկը ժամանակ չի կորցնում:

Բարեփոխումներ են սպասվում անաշխատունակության թերթիկը ստանալու պրոցեսում: Արդեն ամբողջությամբ պատրաստ է անաշխատունակության թերթիկի էլեկտրոնային տարբերակը: Մի քանի հստակեցումներից հետո շուտով թղթային տարբերակով չի պահանջվի անաշխատունակության թերթիկ:

«Հարկ չի լինի գնալ և սպասել բաժնի վարիչին, տնօրենին ինչ-որ ստորագրության կամ կնիքի համար: Հիվանդանալու դեպքում բժիշկը քաղաքացու համար բացում է անաշխատունակության թերթիկ»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: