Փաշինյանի զգուշացումը նախարարներին. «Չենք հանդուրժի որևէ անորակ աշխատանք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Այսօր հսկայական ծավալի աշխտանքներ են իրականացվում, ֆինանսավորում է կառավարությունը, իրականացնում է մասնավոր հատվածը, բայց կատարվածի ու չկատարվածի պատասխանատվությունը մնում է կառավարության վրա, ընդհուպ մինչև ժամկետները»,- այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ չենք հանդուրժի որևէ անորակ աշխատանք:

«Կարծում եմ՝ պետք է  համակարգ մտածենք, ռեյտինգավորենք ընկերություններին, որովհետև շինարարի վարքագիծը կարևոր է: Ինչո՞ւ պետք է որակի խնդիր լինի որևէ աշխատանքում:

Որևէ պաշտոնյայի կաշա՞ռք են տվել, ատկա՞տ են տվել: Ի՞նչ է նշանակում, պետությունն այդքան փող դնի, ռեսուրս ծախսի, վերջում պարզվի՝ աշխատանքը որակյալ չի: Ու էդ կազմակերպությունն ասի՝ հա դե, որակյալ չէ, բա «ներողությունն», ինչի՞ համար է, փո՛ղը տվեք կանենք: Չի  կարող այդպես լինել: Մենք նաև որոշակի վարքագիծ պետք է պարտադրենք ընկերություններին: Ժամկետներ են ձգձգում, չգիտեմ՝ օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով: Այդ ամեն ինչը պետք է ռեյտինգավորում անցնի, որ մենք տեսնենք՝ այս ընկերության հետ կառավարությունն ուզում է գործ ունենալ, թե ոչ»,- նշեց Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ գործող համակագով նախատեսված է, որ աշխատանքները չկատարելու դեպքում կազմակերպությունները հայտնվում են «սև ցուցակներում» և նրանց հետ համագործակցությունը սահմանափակվում է:

Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանում չկա շինարարական մի ընկերություն, որ չունի աշխատանք. «Ընդհակառակը՝ այնքան շինարարություն են վերցնում, որ չեն հասցնում անել, մենք ենք իրենց հետևից ընկնում՝ խնդրողի կարգավիճակով ասելով՝ այս աշխատանքն էլ արեք… Այս ի՞նչ ձև է: Մի հատ էլ պարզվում է անորակ են անում. այսպես՝ «ջուրտուքշի» արա, որ մյուս աշխատանքը անենք… Այդպես չի լինի»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: