Տիգրան Արզաքանցյանի կինը մտադիր է առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է «Ուժը հայրենյաց» կուսակցությունից առաջադրվել 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Արզաքանցյանը։

«Մեր կուսակցության թեկնածուն ինքը կլինի․ «Ուժը հայրենյաց» կուսակցությունն է այդպես որոշել»,- ասաց Արզաքանցյանը։

Քաղաքական գործչից հետաքրքրվեցինք, իր կարծիքով, ինչի համար երևանցին որպես քաղաքապետ պետք է ընտրի Նատալյա Ռոտենբերգին։ «Ինքը Հայաստանի քաղաքացի է, ունի մեծ փորձ շինարարության մեջ, դիզայնի մեջ, լուրջ դիզայն ստուդիա է ունեցել, աշխատել է խոշոր պրոեկտների մեջ, մրցանակների է արժանացել։ Իմ կինը աշխարհ տեսած մարդ է, տարբեր երկրներում եղել է, ծանոթացել է, ամենակարևորը, որ պատասխանատու է ու օրենք հարգող»,- նշեց Արզաքանցյանը։

Արզաքանցյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կինը միայն ՀՀ քաղաքացիություն ունի՞, ասաց, որ նաև ՌԴ քաղաքացի է, սակայն, իրենց իրավաբանների վստահեցմամաբ, դա չի խոչընդոտում քաղաքապետի ընտրություններին մասնակցությանը։

«ՌԴ քաղաքացիությունը կխանգարեր այն ժամանակ, եթե գնար խորհրդարան կամ ավելի բարձր պաշտոններ զբաղեցներ»,- հայտարարեց Արզաքանցյանը։

Հիշեցրինք, որ 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

«Չգիտեմ՝ պարոն Ավինյանն առաջ ինչով է զբաղվել, ինչ է կառուցել իր ուժերով, իր ժամանակ, ինչ փորձ ունի, չեմ տեսել, իսկ ես տեսել եմ՝ ինչ է արել իմ կինը։ Տիգրան Ավինյանը, բացի փողոցային հեղափոխությամբ իշխանության գալուց, էլ ի՞նչ է կատարել, թող ներկայացնի հանրությանը, իմանանք»,- հայտարարեց Արզաքանցյանը։ Ըստ Արզաքանցյանի՝ ինքն ուզում է ԱԺ հաջորդ ընտրություններին պատգամավոր ընտրվել, և դա է պատճառը, որ չի ուզում քաղաքապետ դառնալ։ Արզաքանցյանը սուտ որակեց այն տեղեկությունները, թե այլ երկրի քաղաքացիություն ունի։«Ես կյանքում Քյավառի հասցես, գրանցումս չեմ փոխել, շատ հնարավորություններ ունեցել եմ, բայց այդ քայլերին չեմ դիմել, որովհետև ես հայրենասեր հայ եմ»,-հայտարարեց քաղաքական գործիչը։

Նշենք, որ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ համայնքի ղեկավար կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող անձը: Համայնքի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Արփի Հակոբյան