Փաշինյանի օգնականից` գլխավոր դատախազ. ՔՊ-ի փակ նիստում որոշում են կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այդ պաշտոնում Արթուր Դավթյանին Աննա Վարդապետյանով փոխարինելու մտադրության մասին իշխող ՔՊ խմբակցությունն այսօր հայտարարեց Վարդապետյանի մասնակցությամբ ավելի քան երկու ժամ տևած փակ հանդիպումից հետո: Թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու համար ՔՊ-ն 10-օրյա ժամկետ ունի, որը մեկնարկել է երեկվանից:

ՔՊ-ում կարծում են, որ 36-ամյա Աննա Վարդապետյանի մասնագիտական կարողությունները բավարար են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում աշխատելու համար և, որ նա լավագույն թեկնածուն է:

Աննա Վարդապետյանը երբևէ չի աշխատել Դատախազությունում: Նա այժմ Նիկոլ Փաշինյանի օգնականն է՝ իրավական հարցերով: Մինչ այդ էլ զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Վարդապետյանն ասում է՝ Դավթյանին փոխարինելու մասին առաջարկի վերաբերյալ որոշում կայացրել է 24 ժամում:

ԱԺ-ն երեկ ավարտեց 8-րդ գումարման երրորդ նստաշրջանը: ՔՊ-ից դեռ չեն հստակեցնում՝ Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար արտահերթ նիստեր կհրավիրվե՞ն, թե՞ ոչ: Նշենք, որ Արթուր Դավթյանի լիազորությունները դադարում են սեպտեմբերի 16-ին: Այդպիսով, Աննա Վարդապետյանը կարող է դառնալ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին գլխավոր դատախազը:

44-օրյա պատերազմի զոհերի մի խումբ հարազատներ դիմել էին Գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցված քրգործերից մեկով Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ: Այս պահանջն առ այսօր չի բավարարվել: Արդյո՞ք Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո, բավարար հիմքեր ունենալու դեպքում, կկարողանա Փաշինյանին մեղադրյալի կարգավիճակ տալ, թե՞ նրա օգնականը լինելու հանգամանքը կկաշկանդի:

«Ես վստահ եմ, որ պարոն Փաշինյանն ինձնից այդ կաշկանդվածությունը չի ակնկալում և չի ակնկալի, որովհետև մեր վերջին տարիների աշխատանքը դա է ցույց տալիս»,- ասսում է նա։

ՔՊ-ում էլ վստահ են, որ Աննա Վարդապետյանն ընտրվելուց հետո կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերագրված գործողությունները:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դեռ վաղ է համարում ՔՊ-ի առաջադրած թեկնածուին գնահատականներ տալը, սակայն կարծում է՝ իշխանությունն ավելի լավ ընտրություն կարող էր կատարել: Իրավապաշտպանը հույս ունի, որ նոր գլխավոր դատախազը նաև ուշադրություն կդարձնի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտմանը: Այն, որ Վարդապետյանը Դատախազություն է գնում Փաշինյանի ենթակայությամբ աշխատելուց հետո, Կարապետյանի կարծիքով, էական խնդիր չէ։

Հեղափոխությունից հետո քաղհասարակությունը Գլխավոր դատախազությանը մշտապես քննադատել է պետությունից թալանված գումարները խոստացված ծավալներով չվերադարձնելու մեջ: Աննա Վարդապետյանը պնդում է, որ խնդիրը լինելու է իր ուշադրության կենտրոնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան